Բաքվի դատարանը հետաձգել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատավարության հերթական նիստը և այն նշանակել օգոստոսի 31-ին:
Դատավարությունը հետաձգվել է Իսմայիլիովայի փաստաբանի միջնոդությունը ուսումնասիրելու նպտակով. փաստաբանը նոր դատկան գործընթաց է պահանջել՝ նշելով, որ դատարանը անտեսել է իր պաշտպանյալի անմեղությունը ապացուցող փաստաթղթերը:
Նախորդ նիստում դատարանը պահանջել էր Խադիջա Իսմայիլովային դատապարտել ինը տարվա ազատազրկման: Լրագրողը մերժում է բոլոր մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքկան և շինծու:
Խադիջա Իսմայիլովան հետաքննող հայտնի լրագրող է, ով հրապարակել է հոդվածաներ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահի ընտանիքի անդամների կոռուպցիայի մասին: