Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային և հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացնում է. - «Բացի 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից (շուրջ 110 արկ) ադրբեջանական կողմը արևելյան ուղղությամբ կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշել են հակառակորդի ակտիվությունը և շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը»:
Նախարարությունը հաղորդագրությանը կից նաև լուսանկարներ է հրապարակել։