Մեկնարկել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու Սահմանադրության նոր նախագիծը:
Հիշեցնենք, երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում շեշտվել էր, որ քննարկվող նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան: