Տավուշի մարզի Նորաշեն գյուղի գազալցակայանում պայթել է «ԳԱԶ53» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետևանքով տուժել է 1966 թ. ծնված Հ. Ե.-ը, ով տեղափոխվել է Բերդ քաղաքի ԲԿ, տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: