Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը դատապարտում է ոստիկանի պահվածքը և հայտարարում սեփական վարույթ սկսելու մասին


Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան, արխիվ

«Խստորեն դատապարտում ենք երեկ Հանրապետության հրապարակում ոստիկանի կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու փաստը: Թեև քաղաքացիներն այս պահի դրությամբ մեզ դիմում-բողոք չեն ներկայացրել, սակայն հաշվի առնելով հատկապես իրավապահներից մեկի անընդունելի կոպիտ վարքագիծը և դեպքի հանրային նշանակությունը, սեփական նախաձեռնությամբ վարույթ ենք սկսելու ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու համար»:

Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, հավելելով՝

«Ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ քայլերը դեպքի հանգամանքներն արագ ու անաչառ ուսումնասիրելու և ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ցանկանում ենք վստահ լինել, որ թե Հանրապետության հրապարակում գտնվող և թե այլ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողություններն այլևս կբխեն միմիայն օրենքից ու բացարձակ անհրաժեշտությունից, և կբացառվեն այլ անհամաչափ գործողությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG