Մատչելիության հղումներ

«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության հանրահավաքից բերման ենթարկված քաղաքացիներն ազատ արձակվեցին


Ոստիկանությունն ազատ է արձակել այսօր Հանրապետության հրապարակում «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքից առաջ բերման ենթարկված յոթ անձանց:

նախաձեռնությունը հանրահավաք էր հրավիրել՝ պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը:

Քաղաքացիներին բերման էին ենթարկել, քանի որ վերջիններս անվադողեր էին բերել հրապարակ, ասելով, թե դրանք պետք է օգտագործեն հարթակ պատրաստելու համար: Ոստիկանները պահանջել էին հեռացնել դրանք, սակայն նախաձեռնության անդամները հրաժարվել էին, ինչից հետո ոստիկանները բերման էին ենթարկել նրանց: Բերման ենթարկվածների թվում էին Անդրիաս Ղուկասյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը և Դավիթ Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG