Մատչելիության հղումներ

Մասնագիտական հանձնաժողովը հաստատեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նախագիծը


Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը երեկ ամփոփիչ նիստում որոշեց հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել նախագահին:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարության փոխանցմամբ՝ միաժամանակ, հանձնաժողովն առաջարկել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովում ներկայացնելու համար Հայաստանի նախագահի ներկայացուցիչ նշանակել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին:

«Հանձնաժողովը հրապարակում է նախագիծը՝ կից հիմնավորումներով՝ այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG