Մատչելիության հղումներ

Բաքուն կոչ է արել հարգանքով մոտենալ Ադրբեջանի դատական համակարգի որոշումներին


ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ մշտական խորհրդի` օգոստոսի 19-ին տեղի ունեցած նիստի կապակցությամբ:

«Հայտարարությունում Ադրբեջանը դժգոհություն է հայտնում նիստի ընթացքում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի և Նորվեգիայի ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերի առնչությամբ` կապված Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հետ», - փոխանցում է APA գործակալությունը:

«Մեր պատվիրակությունը հերքում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի և Նորվեգիայի պնդումները՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների հետ և կարծում է, որ նման փորձերը թուլացնում են երկկողմ հարաբերությունները», - մասնավորապես ասվում է հայտարարության տեքստում:

Ադրբեջանական ներկայացուցչությունը կոչ է արել հարգանքով մոտենալ Ադրբեջանի դատական համակարգի որոշումներին և չխառնվել ընթացիկ իրավական հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG