Մատչելիության հղումներ

Աշոտյանը մի շարք ուսհաստատությունների ղեկավարների կարգապահական տույժի է ենթարկել


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Հիմք ընդունելով որոշ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հունիսի 2-ից մինչև հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված աուդիտի արդյունքները` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել` մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ:

Կրթության և գիտության նախարարության հաղորդագրության համաձայն, մասնավորապես՝ «Գյումրու պետական բժշկական քոլեջ» և «Տաշիրի Ա.Խաչատրյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` »խիստ նկատողություն»:

«Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարան», «Գավառի ակադեմիկոս Ա.Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ», «Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջ», «Վարդենիսի Բադեյան պետական քոլեջ», «Վանաձորի Ս.Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ», «Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական ուսումնարան», «Վանաձորի Ս.Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց» և «Վանաձորի Վ.Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների նկատմամբ նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` «նկատողություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG