Մոսկվայում, 83 տարեկան հասակում, վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լև Դուրովը։
Դեռ օգոստոսի սկզբին Դուրովը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել էր սրտի սուր անբավարարություն։
Նա կինոյում ունեցել է ավելի քան 200 դեր։ Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Դ՚Արտանյանը և երեք հրացանակիրները», «Մեծ դասամիջոց», «Գարնան 17 ակնթարթները»։
Դուրովը նաև մասնակցել է «Ազատություն» ռադիոկայանի նախագծերից մեկին. ծրագրի նպատակն էր օգնել ծանր հիվանդությամբ տառապող երեխաներին։