Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Կուբան բանակցում են ավիաչվերթները վերականգնելու ուղղությամբ


Կուբա - ԱՄՆ-ի և Կուբայի դրոշները Հավանայի շենքերից մեկի վրա, 14-ը օգոստոսի, 2015թ․
Կուբա - ԱՄՆ-ի և Կուբայի դրոշները Հավանայի շենքերից մեկի վրա, 14-ը օգոստոսի, 2015թ․

ԱՄՆ-ը և Կուբան բանակցություններ են վարում երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթները վերականգնելու ուղղությամբ:

The Wall Street Journal-ը փոխանցում է, որ ըստ երկու երկրների միջև բանակցվող համաձայնագրի՝ ավիաչվերթները կարող են վերականգնվել այս տարվա դեկտեմբերից:

Բացի այդ, պարբերականի հաղորդմամբ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է քայլեր ձեռնարկել, որպեսզի Միացյալ Նահանգների քաղաքացիները կարողանան այցելել Կուբա, չնայած այդ երկիր մեկնելու ավելի քան կեսդարյա արգելքին, որը կարող է չեղարկել միայն Կոնգրեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG