Մատչելիության հղումներ

Իրանը ՄԱԿ-ին տեղեկատվություն է տրամադրում միջուկային ծրագրի վերաբերյալ


Իրանը ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկատվություն է տրամադրել իր միջուկային նախկին ծրագրերի մասին, ինչը առաջընթաց քայլ է անցած ամիս աշխարհի 6 գերտերությունների հետ Իրանի ձեռք բերած միջուկային համաձայնագրի շրջանակում ձեռք բերված պարտավորությունների կատարման և Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների կասեցման ուղղությամբ:

Ի հավելումն հուլիսի 14-ին կնքված այդ համաձայնագրի պայմանների, որով Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային պատժամիջոցների կասեցման դիմաց, Թեհրանը նաև համաձայնել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) տեղեկատվություն տրամադրել իր նախկին միջուկային ծրագրերի վերաբերյալ և պատասխանել դրանց հավանական ռազմական ուղղվածությանը վերաբերող հարցերին:

ՄԱԳԱՏԷ-ն օգոստոսի 15-ին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Իրանը նախատեսված ժամկետներում գրավոր պատասխան և համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել՝ արձագանքելով իր միջուկային ծրագրին վերաբերող հարցերին:

Իրանի դեմ պատժամիջոցների ամբողջական կասեցումը տեղի կունենա այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարի, որ Իրանը պատասխանել է իր միջուկային ծրագրի շուրջ բոլոր հարցերին և իրականացրել է միջուկային ծրագիրը կրճատելու ուղղությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG