Մատչելիության հղումներ

Օխոտի ծովում ուղղաթիռը ընկել է ծովը, 5 ուղևորներ անհետ կորած են


Ռուսաստանում «Մի-8» ուղղաթիռը ընկել է Օխոտի ծովը, 16 ուղևորներից 5-ը անհետ կորած են, ենթադրաբար՝ նրանք զոհվել են:

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, ուղղաթիռի օդաչուն արբանյակային հեռախոսով հաղորդել է, որ իրեն և ուղղաթիռի 10 ուղևորների հաջողվել է հասնել Թուգուր թերակղզում գտնվող տուրիստական մի ճամբարի:

«Մի-8» ուղղաթիռը օդ էր բարձրացել օգոստոսի 15-ին՝ Խաբարովսկի շրջանի Պոլինա Օսիպենկո գյուղից և պատրաստվում էր վայրէջք կատարել Թուրգուր թերակղզում գտնվող լճի մոտ:

Աղետի պատճառը առայժմ անհայտ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG