Եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախարարները հաստատել են Հունաստանի հակաճգնաժամային օգնության երրորդ փաթեթը՝ շուրջ 86 միլիարդ եվրո արժողությամբ:
«Վարկը Հունաստանի համար հասանելի կլինի առաջիկա երեք տարվա ընթացքում», - ասվում է Եվրախմբի տարածած հայտարարության մեջ:
Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսեբլումը խոստովանել է, որ Աթենքին օգնություն հատկացնելու շուրջ քննարկումները ուղեկցվել են մի շարք տարաձայնություններով, սակայն վիճելի հարցերը ի վերջո հարթվել են։
Եվրախմբի նիստը ուրբաթ օրը Բրյուսելում տևել է շուրջ վեց ժամ: