Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին


Իրաք - Պայթյունի հետևանքները Բաղդադում, 13-ը օգոստոսի, 2015թ․
Իրաք - Պայթյունի հետևանքները Բաղդադում, 13-ը օգոստոսի, 2015թ․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահ Մուհամադ Ֆուադ Մաասումին՝ Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով, վերջին տվյալներով, շուրջ յոթ տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավորները վիրավորվել են։

«Խստորեն դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Իրաքի եղբայրական ժողովրդին: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է հեռագրում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG