Ղրղըզստանը երեկվանից դարձավ Եվրասիական տնտեսական միության հինգերորդ լիիրավ անդամը։
ԵՏՄ-ին անդամակցության միջոցառմանը ներկա են եղել Ղրղըզստանի ու Ղազախստանի նախագահները։ Ղրղըզստանը պաշտոնապես վերացրել է մաքսային հսկողությունը Ղազախստանի հետ սահմանին։
«Ղազախստանն ու Ղրղըզստանը եղբայրական երկրներ են, ուստի դրանց միջև չպետք է լինեն սահմաններ ու արգելքներ», - հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը։
ԵՏՄ-ի անդամներ են նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը։