Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի բոլոր անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն այսօր դատական նիստի ժամանակ իր եզրափակիչ խոսքում հայտարարեց, որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում և պատրաստ է կրել ցանկացած պատիժ։
Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանը, հիշեցնենք, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացվող արտագնա նիստում Պերմյակովին դատեց միայն զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեղադրանքներով, քանի որ Ավետիսյանների սպանության գործը ռուսական կողմը փոխանցել է Հայաստանի իրավապահ մարմիններին։