Մատչելիության հղումներ

Հնչյունային օպերատոր/ինժեներ


«Ազատ Եվրոպա/Ազատություն Ռադիոկայանում» պահանջվում է հեռուստատեսային ոլորտի առանձնահատկություններին տիրապետող հնչյունային օպերատոր/ինժեներ:

Հնչյունային օպերատորը պետք է աշխատի հիմնականում ուղիղ եթերների ձայնային ապահովման, տեսանյութերի հնչյունային որակի վերահսկողության և բարելավման, թվային և անալոգային տեխնոլոգիաների կիրառմամբ բարձրորակ ձայն ստանալու ուղղությամբ՝ սերտորեն համագործակցելով հեռուստաեթերի օպերատորի, պրոդյուսերի, մուլտիմեդիա խմբագրերի և գլխավոր խմբագրի հետ:

Այս աշխատատեղի համար դիմողները պետք է պատրաստ լինեն յուրացնել ամերիկյան և գերմանական արտադրության հնչյունային նոր տեխնիկան և ծրագրային ապահովումը, ներկայացնեն առաջարկներ ձայնագրման ստուդիաների կահավորման, առկա տեխնիկայի արդյունավետ օգտագործման ինչպես նաև նոր սարքավորումների գնումների վերաբերյալ:

Պարտականությունները

  • հետևել և աշխատանքային վիճակում պահել աուդիո/վիդեո արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները
  • տեղադրել և մոնիթորինգի ենթարկել առկա ձայնային տեխնիկայի, ռադիոմիկրոֆոնների, ձայնային միքսերների տեխնիկական վիճակը
  • տեղադրել և աշխատել ձայնային խմբագրման և հետ-խմբագրման ծրագրային ապահովման հետ
  • վերլուծել տեխնիկական խնդիրները և առաջարկել լուծումներ
  • խնամքով ծանոթանալ օգտագործվող տեխնիկա-սարքավորումների ձեռնարկներին
  • հետևել տեխնիկական նորություններին և առաջարկել նորարական լուծումներ
  • արդյունավետ կերպով հաղորդակցվել հեռարձակող թիմի այլ անդամների հետ:

Պահանջները

  • հայերեն, ռուսերեն (աշխատանքային), անգլերեն (ցանկալի է)
  • բակալավրի կոչում տեխնիկական ոլորտում (ցանկալի է)
  • աշխատանքային փորձ Adobe Creative Suite 6 (Premiere Pro, Audition), Audacity, CoolEdit և ձայնային խմբագրման այլ համակարգերի, ձայնային միքսերների, թվային և անալոգային ձայնային տեխնոլոգիաների հետ
  • աշխատանքային փորձ ուղիղ եթերում
  • տարբեր կոդեկների, վիդեո և աուդիո ֆորմատների իմացություն

Դիմեք մեզ

Եթե Դուք համապատասխանում եք վերը նշված պայմաններին, դիմեք մեզ՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրությունը (CV) և նամակ-դիմումը buniatyanh@rferl.org հասցեով:

Այս հայտարարությունը բաց է, քանի դեռ լավագույն թեկնածուն չի ընտրվել: Քանի որ յուրաքանչյուր աշխատատեղի համար մեծ թվով դիմումներ են ստացվում, Ձեզ հետ կկապվեն միայն այն դեպքում, եթե դիմումն անցել է ընտրության նախնական փուլը և Դուք հրավիրվում եք հարցազրույցի:

Ընկերության մասին

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը գործում է աշխարհի 21 երկրներում, որտեղ լրատվամիջոցների ազատությունները սահմանափակ են կամ ոչ լիարժեք: «Ազատություն» ռադիոկայանը այս երկրներում կատարում է անկախ մամուլի դերը` միաժամանակ նպաստելով տեղական անկախ մամուլի կայացմանը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, որի կենտրոնակայանը Պրահայում է, երևանյան բյուրոյում ունենալով երեք տասնյակից ավելի թղթակիցներ, Հայաստանում ամենամեծ թղթակցական ցանցն ունեցող միջազգային լրատվամիջոցն է:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը թղթակիցներ ունի նաև Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում:

XS
SM
MD
LG