«Թալիբան» շարժումը ստանձնել է Քաբուլի օդանավակայանում երեկ իրականացված պայթյունի պատասխանատվությունը։
Պայթյունի հետևանքով առնվազն 5 մարդ զոհվել, 16-ը վիրավորվել են։
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր հեռուստաելույթում Պակիստանին մեղադրել է թալիբներին աջակցելու համար և պահանջել, որ պաշտոնական Իսլամաբադը սանձի «Թալիբան»-ին։