Իրաքի երեք փոխվարչապետներից մեկը հրաժարական է ներկայացրել և հարցաքննվելու է կոռուպցիայի գործով։
Բահա ալ-Արաջիի հրաժարականը հաջորդում է երկրում փոխնախագահների ու փոխվարչապետների հաստիքները կրճատելու և կոռուպցիայի դեմ պայքարելու՝ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի առաջարկին։
Վարչապետն առաջարկել էր բարեփոխումներ իրականացնել կառավարության կազմում։