Մատչելիության հղումներ

Սիրիացի իրավապաշտպանը ազատ արձակվեց


Սիրիայում ավելի քան երեք տարվա ազատազրկումից հետո ազատ է արձակվել հեղինակավոր իրավապաշտպան ակտիվիստ Մազեն Դարվիշը։ Այդ մասին France-Presse-ին հայտնել է սիրիացի իրավապաշտպանի կինը։

Նախքան ազատազրկումը Դարվիշը Զանգվածային լրատվամիջոցների ու ազատ ինքնարտահայտման սիրիական կենտրոնի տնօրենն էր, իր հոդվածներում ու ելույթներում խստորեն քննադատում էր երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG