Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու, ովքեր կասկածվում են լրագրողին դաժանորեն ծեծելու համար։
Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին Բաքվի հիվանդանոցում մահացավ ադրբեջանցի լրագրող Ռասիմ Ալիևը, ում Ֆեյսբուքում կատարած գրառման համար նախօրեին ծեծի էին ենթարկել տեղի «Գաբալա» ֆուտբոլային թիմի խաղացող Ջավիդ Հուսեյնովի հարազատները:
Ըստ իրավապահների, ձերբակալվածներից մեկը ֆուտբոլիստի զարմիկն է։