Ռուսաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ապրիլ-հունիս ամիսներին երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.6 տոկոսով։
Դա Ռուսաստանի ՀՆԱ-ի՝ եռամսյակի կտրվածքով ամենակտրուկ նվազումն է վերջին 6 տարիների ընթացքում։ Ավելի վաղ կառավարությունը կանխատեսել էր 4.4 տոկոսի անկում։
Ռուսաստանի տնտեսության անկումը պայմանավորված է նավթի գների նվազմամբ ու Մոսկվայի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներով։