Մատչելիության հղումներ

Մահացած ծննդկանի հայրը խիստ պատիժ է պահանջում


Մահացած ծննդկանի հայրը խիստ պատիժ է պահանջում
please wait

No media source currently available

0:00 0:02:35 0:00

Դստերն ու նորածին թոռանը նույն օրը հողին հանձնած Վաղինակ Մարգարյանը պահանջում է, որպեսզի 35 շաբաթվա ընթացքում դստեր հղիությունը հսկող բժիշկը պատժվի օրենքի ողջ խստությամբ:

Վերջին շաբաթների ընթացքում արդեն երկրորդ գործն է հարուցվել հիվանդանոցում արձանագրված մահվան փաստով, երկու դեպքում էլ հարազատները բժիշկներին մեղադրում են անփութության մեջ:

3 օր առաջ քաղաքացին իր եղբոր դստեր մահվան մեջ մեղադրել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներին:

Նույն հոդվածով է քրեական գործ հարուցվել նաև շաբաթներ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի մահվան փաստով: Եթե ապացուցվի, որ բժիշկները թերացել են, նրանց սպառնում է 2-6 տարի ազատազրկում կամ պաշտոնից ազատում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Մինչ կհրապարակվեն մասնագիտական փորձաքննության արդյունքները, Մերի Մարգարյանի հարազատները շարունակում են պնդել, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկ Շուշանիկ Բախշյանը հրաժարվել է հոսպիտալացնել 4 օր շարունակ բարձր ջերմություն ունեցող հղի կնոջը:

Մերիի ընտանիքի փաստաբան Մարինե Թովմասյանը, ծանոթանալով գործի մանրամասներին, եզրակացրել է, թե «Շենգավիթ» բժշկական կենտրոնում հղի կնոջ ստուգումները պատշաճ չեն իրականացվել․ - «Շենգավիթ բժշկական կենտրոնում բժշկական հետազոտության արդյունքում Մերիի վիճակը ճիշտ չի գնահատվել: Գրել են, որ բավարար է Մերիի վիճակը»:

Դստերն ու նորածին թոռանը նույն օրը հողին հանձնած Վաղինակ Մարգարյանը պահանջում է, որպեսզի 35 շաբաթվա ընթացքում դստեր հղիությունը հսկող բժիշկը պատժվի օրենքի ողջ խստությամբ: Պնդում է, որ բժիշկը նաև հեգնել ու քամահրանքով է խոսել իրենց հետ․ - «Դուք մենակ խոսալը լսեիք, թե մեր հետ ինքը ոնց էր խոսում: Էս հարսանիք են էկե՞լ, ասեց, էս 12 հոգով էկել եք, կարող ա՞ հարսանիք ա»:

Բժիշկ Շուշանիկ Բախշյանը, ով տևական լռությունից հետո օրերս «Ազատությանը» փոխանցել էր, թե ինքն էլ է սպասում մասնագիտական եզրակացությանը, քրեական գործով դեռ որպես վկա է անցնում: Առայժմ հայտնի է, որ գործով հարցաքննվել են մահացած ծննդկանի հարազատները, իսկ բժշկի հարցաքննության վերաբերյալ Քննչական կոմիտեից «Ազատությանը» այսօր մանրամասներ պարզել չհաջողվեց:

Ընտանիքի փաստաբանն արդեն տասն օրից ավելի է, ինչ ուսումնասիրում է գործին կցված գրեթե բոլոր բժշկական փաստաթղթերը: Ասում է, որ չնայած Մերին օրեր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, բժիշկը պնդել է, որ գինեկոլոգիական խնդիր չկա, ուղղակի վիրուս է, և միայն ջերմիջեցնող է նշանակել։

«Եթե վիրուս է, ապա ինչո՞ւ այդ վիրուսի մասին գրառում չկա Մերի Մարգարյանի հիվանդության քարտում», - հարց հնչեցրեց փաստաբանը:

Հղի կնոջը «Շենգավիթ» բժշկական կենտրոնից «Էրեբունի» տեղափոխելուց հետո են հարազատներն իմացել, որ Մերիի մոտ եղել է «HELLP համախտանիշ՝ երկկողմանի թոքաբորբ»: Փաստաբանը կարծում է, որ բժիշկը թերացել է, երբ առաջին իսկ այցից չի ստուգել հղի կնոջ թոքերը, չի հետևել նախարարի հրամանով կազմված չափորոշչին ու չի հոսպիտալացրել ջերմող հղիին և, չնայած ծնողների պահանջին, հրաժարվել է կեսարյան հատում կատարել:

Մերի Մարգարյանի հարազատները պնդում են, որ հետամուտ են լինելու, որպեսզի արդարությունը հաղթի:

XS
SM
MD
LG