Մատչելիության հղումներ

Այս տարի արդեն արտահանվել է 50 հազար տոննայից ավելի պտուղ-բանջարեղեն


Ծիրանի բերքահավաք Հայաստանում, արխիվ
Ծիրանի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Այս տարի օգոստոսի 10-ի դրությամբ Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 50 հազար 315 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ ամբողջ տարվա 46 հազար 450 տոննայի դիմաց:

Այդ թվում, գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, արտահանվել է 20 հազար 970 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, 525 տոննա դեղձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51 տոննայի դիմաց, 1016 տոննա սալոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50 տոննայի դիմաց, 2190 տոննա կեռաս՝ նախորդ ամբողջ տարվա 369 տոննայի դիմաց, 3 հազար 145 տոննա վարունգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58 տոննայի դիմաց, և 1024 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 84 տոննայի դիմաց։

Արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի 83 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին․ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 30 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG