Մատչելիության հղումներ

Դոնեցկում ոչնչացվել են ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ավտոմեքենաները


Ուկրաինայի արևելյան Դոնեցկ քաղաքում այս գիշեր ոչնչացվել են Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) չորս զրահավորված մեքենաները:

ԵԱՀԿ-ն այս մասին հայտնել է Թվիթեր միկրոբլոգում, նշելով, որ մեքենաներն «ակներևաբար այրել են» կազմակերպության Դոնեցկի գրասենյակի մոտ:

Օգոստոսի 7-ին ԵԱՀԿ-ի Հատուկ դիտորդական առաքելությունը հաղորդել էր Դոնեցկի օդանավակայանում և դրա մերձակայքում հրադադարի խախտումների «նշանակալի աճի» մասին:

Հատուկ դիտորդական առաքելությունը հետևում է փետրվարին Մինսկում Ուկրաինայի իշխանությունների և ռուսամետ անջատականների միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի կետերի իրականացման ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG