Մատչելիության հղումներ

Վարչապետ․ ՏՏ ոլորտի զարգացումը մշտապես ուշադրության կենտրոնում է


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հետագա զարգացմանն ու նորարարական գաղափարների խթանմանը վերաբերող հարցեր են քննարկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչները այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Մասնավորապես, կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, անդրադարձ է եղել տեխնոլոգիական կրթական համակարգի արդիականացմանը, բարձրակարգ կադրերի պատրաստմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ներդրումների ներգրավմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարներին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանում ՏՏ բնագավառի ակտիվ զարգացումը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրը պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG