Թուրքմենստանի նախագահը մտադիր է առաջ մղել իր երկրից Չինաստան ձգվող երկաթգծի կառուցումը:
Ղրղըզստան իր առաջին պաշտոնական այցի ժամանակ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ասել է, որ մոտ ապագայում իրականություն կդառնա նաև Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի տարածքով Թուրքմենստանից Չինաստան ձգվող գազատարի կառուցումը, ինչը, ըստ կողմերի, մեծ կարևորություն է ունենալու աշխարհի համար: