Մատչելիության հղումներ

Ծաղկաձորում վթարի է ենթարկվել և մահացել է Համահայկական խաղերի մասնակիցը


Օգոստոսի 1-ին Ծաղկաձորում տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով զոհվել է Համահայկական խաղերի մասնակից Լևոն Թոմասը:

«Մենք խորը ցավով ենք հայտնում 6-րդ Համահայկական խաղերում Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) ֆուտբոլի թիմը ներկայացնող 20-ամյա Լևոն Թոմասի մահվան բոթը», - ասված է Հ.Մ.Ը.Մ. ֆեյսբուքյան էջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լևոն Թովմասը մինչև Համահայկական խաղերի պաշտոնական մեկնարկը, որոշ թիմակիցների ու նրանց հարազատների հետ հանգստի նպատակով մեկնել է Ծաղկաձոր, որտեղ կվադրոցիկլով վթարի է ենթարկվել։ ՃՏՊ-ի հետևանքով երիտասարդը մահացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG