ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նախազգուշացրել է, թե Ռուսաստանը երկրորդ անգամ էլ կօգտվի վետո կիրառելու իր իրավունքից, եթե Անվտանգության խորհրդում դարձյալ քվեարկության դրվի Ուկրաինայի արևելքում մալայզիական ինքնաթիռի կործանման փաստը միջազգային դատարանում քննելու մասին բանաձևի նախագիծը:
Չուրկինը «անլուրջ» է որակել երկրորդ փորձի հնարավորությունը, հավաստիացնելով, թե արդյունքը կլինի նույնը:
ՄԱԿ-ի ԱԽ անդամ հանդիսացող մի շարք երկրներ ավելի վաղ հայտարարել են, թե հարցը միջազգային դատարանում քննելու այլ տարբերակներ կգտնեն: