Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական և տեխնիկական համագործակցության հարցրերով խորհրդական Վլադիմիր Կոժինը այսօր հաստատել է, որ պաշտոնական Մոսկվան և Փարիզը համաձայնեցրել են «Միստրալ» տեսակի երկու ուղղաթիռակիր ռազմանավերի փոխհատուցման հարցը։
Նավերը Ֆրանսիայում կառուցել են Ռուսաստանի համար, սակայն ռուս - ուկրաինական հակամարտության պայմաններում ֆրանսիացիները որոշել են դրանք չտրամադրել պատվիրատուին։
Կոժինը հաղորդել է, որ փոխհատուցման գումարը կհրապարակվի, երբ պայմանագիրը պաշտոնապես կչեղարկվի։
2011 թվականին կնքված պայմանագրի արժեքը 1 միլիարդ 300 միլիոն դոլար է։