Միացյալ Նահանգների Մամուլի ազգային ակումբը իր բարձրագույն մրցանակն է շնորհել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող, ազատազրկված Խադիջա Իսմայիլովային:
«Խադիջան բանտում է իր լրագրողական գործունեության պատճառով», - ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեյիչը:
Իսմայիլովան իր հոդվածներում գրում էր Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին: