ՄԱԿ-ը խորը անհանգստություն է հայտնել 9 լիբիացու, այդ թվում և Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիին մահապատժի դատապարտելու որոշման կապակցությամբ։
Սեյֆ ալ-Իսլամը մեղավոր է ճանաչվել չորս տարի առաջ երկրում հեղափոխությանը նախորդած ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: