Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի նիստը


Այսօր Սանկտ Պետերբուրգում աշխատանքն է սկսել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության և Հայաստանի ոստիկանության միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցելու համար Երևանից ժամանել է Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ:

Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության՝ նիստի օրակարգում «Մարդկանց առևտրի հակազդման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցության կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին», «Տեղեկատվության փոխանակման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցության վիճակի մասին» և «Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի 2016 թվականի աշխատանքի պլանի մասին» հարցերն էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG