Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակում մեծ հարթակ է տրամադրել բակերում ու փողոցներում զարգացող մարզաձևերի սիրահարներին ու փորձառու մարզիկներին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հարթակը տրամադրվել է հենց մարզիկների խնդրանքով։
«Մեկ շաբաթ հատուկ մարզագույքի վրա իրենց հմտություններն են ցուցադրելու սքեյթբորդիստները, անվաչմշկորդներն ու հեծանվորդները, իսկ բեմում՝ բրեյքդանսի երևանյան փորձառուները։ Միջոցառումը յուրօրինակ բաց դաս է սկսնակների համար, ովքեր ևս ելույթի հնարավորություն ունեն», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։