Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Իրանի արտգործնախարարի տարածաշրջանային այցը Պարսից ծոցի երկրներ


Այսօր մեկնարկել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի քառօրյա տարածաշրջանային ուղևորությունը։ Նա ժամանել է Քուվեյթ, որտեղից կմեկնի Քաթար և Իրաք։

Զարիֆը մտադիր է Պարսից ծոցի երկրների ղեկավարներին ներկայացնել վերջերս Վիեննայում Իրանի և միջազգային վեց տերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը և փարատել նրանց մտավախությունները։

Վերադառնալով Թեհրան, Զարիֆը պետք է ընդունի Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին, ապա նաև իր ֆրանսիացի պաշտոնակից Լորան Ֆաբիուսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG