Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Տավուշում էր


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքում ներկա է գտնվել քաղաքի նորակառույց հիվանդանոցի բացման արարողությանը:

Նախագահը Բերդում էր Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը առողջապահության ոլորտի պատասխանատուների, Համաշխարհային բանկի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել հիվանդանոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին։ Կենտրոնում իրականացվել է 940.2 միլիոն դրամի ներդրում:

Բերդ քաղաքից Սերժ Սարգսյանը մեկնել է Վերին Կարմիրաղբյուր, որտեղ նախագահի ներկայությամբ բացվել է 80 երեխայի համար նախագծված մսուր-մանկապարտեզը:

Տավուշի մարզի Չորաթան համայնքում Սերժ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության ֆաբրիկայի արտադրամաս՝ ծանոթացել գործարկման աշխատանքներին, ուսումնական-մեկնարկային գործընթացներին, ինչպես նաև ընկերության զարգացման հետագա ծրագրերին:

«Տավուշ տեքստիլ»-ը նախատեսում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ստեղծել ընդհանուր առմամբ շուրջ 2 հազար աշխատատեղ և կատարել շուրջ 40 միլիոն դոլարի ներդրում, որից շուրջ 5 միլիոն դոլարը՝ 2015-2016 թվականների ընթացքում: Այս նպատակով արդեն իսկ ներդրվել է շուրջ 2.5 միլիոն դոլարին համարժեք դրամ: Նախատեսվում է ընկերության մասնաճյուղեր բացել նաև մարզի Արծվաբերդ, Այգեձոր, Կողբ, Պառավաքար և Բերդ համայնքներում, ասված է հաղորդագրությունում։

Ֆաբրիկայի արտադրամաս այցելելուց հետո նախագահը զրուցել է նաև Չորաթան համայնքի բնակիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG