Մատչելիության հղումներ

Օբաման հուսով է, որ Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ կազմում


ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիան կմնա Եվրամիության կազմում, քանի որ միությունից գալու դեպքում Միացյալ Թագավորության միջազգային ազդեցությունը կթուլանա։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է BBC-ին տված հարցազրույցում։

Նույն հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահը իր գլխավոր ձախողումն է համարել զենքի հասանելիությանը վերաբերող օրենսդրությունում փոփոխությունների չհասնելը։ «Վշտացնում է, որ հնարավոր չեղավ փոփոխություններ իրականացնել, անգամ երբ ԱՄՆ-ում կրկնվող բնույթ ունեն մասսայական սպանությունները», - ասել է Օբաման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG