Մատչելիության հղումներ

«Յուքոմ»-ը բանակցություններ է սկսել «Օրանժ»-ի բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ


«Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունները սկսել են բանակցություններ «Յուքոմի» կողմից «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ, հաղորդում է «Յուքոմ» ընկերության մամուլի ծառայությունը։

«Արդեն իսկ տարվում են բանակցություններ միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավման ուղղությամբ: Հաշվի առնելով համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի զարգացման միտումները՝ «Յուքոմ» ընկերությունը 2013 թվականին արդեն իսկ ձեռք էր բերել շարժական կապի 4G տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման թույլտվություն և 2016 թվականից պլանավորում է մատուցել բարձրակարգ ծառայություններ LTE սերնդի կապուղիներով», - ասված է հաղորդագրությունում։

Ընկերությունը նաև նշում է, որ «Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունների բանակցությունների դրական ավարտը հնարավորություն կընձեռի պահպանելու և միավորելու «Օրանժ Արմենիա» ընկերության մոտ 500 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ աշխատակազմի ներուժը, ինչպես նաև նորարարական տեխնիկական հզորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG