Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` Ղարաբաղի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Ինչպես հաղորդում է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը՝ պարգևը Աթբաշյանին շնորհվել է «Լեռնային Ղարաբաղին մատուցած ծառայությունների համար»: