Մատչելիության հղումներ

Նախագահը և ԱԳ նախարարն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

«Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի մտահոգություններն ու հետագա քայլերին վերաբերող հարցեր»,- հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

Միջնորդների հետ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Համանախագահները Նալբանդյանին են ներկայացրել Վաշինգտոնում և Մոսկվայում իրենց ունեցած հանդիպումները, անդրադարձել մինչև տարեվերջ իրենց ծրագրերին:

«Էդվարդ Նալբանդյանն, ընդգծելով, որ Եվրոպական խաղերից հետո Բաքվից կրկին հնչում է ռազմատենչ հռետորաբանություն և կազմակերպվում են սադրանքներ, համանախագահների ուշադրությունը հրավիրեց վերջին օրերին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտումների վրա։ Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ՝ Բաքվի ապակառուցողական վարքագիծը վտանգում է բանակցային գործընթացն առաջ մղելու՝ Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG