Դիվանագիտական հարաբերությունների ավելի քան 50 տարվա բացակայությունից հետո ԱՄՆ-ը և Կուբան փոխադարձաբար դեսպանատներ են բացում Հավանայում և Վաշինգտոնում։
Երկու երկրների հարաբերությունները սառեցվել էին 1961թվականին, երբ ԱՄՆ-ը խզեց դիվանագիտական կապերը Կուբայի հետ և այդ երկրի հետ առևտրի վրա արգելք դրեց։
Միացյալ Նահանգների և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին հայտարարվեց այս ամսվա սկզբին: