Մատչելիության հղումներ

Վլադիմիր Հակոբյանը՝ Հայաստանի նախագահի նոր խոսնակ


Վլադիմիր Հակոբյան, ՀՀ նախագահի նորանշանակ մամուլի քարտուղար, լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արման Սաղաթելյանն ազատվել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը:

Վլադիմիր Համլետի Հակոբյանը ծնվել է 1982թ. Երևանում: 1998-2003թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնում: 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում: Զբաղեցրած վերջին պաշտոնը՝ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը՝ մայոր: 2013թ. նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Ամուսնացած չէ:

Այսօր ավելի վաղ նախագահի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, թե աշխատանքի հրավեր է ստացել և ցանկություն ունի տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG