Մատչելիության հղումներ

Մոսկվան բավարար չի համարում Կիևի առաջարկած նախագիծը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանդիպում են Մինսկում, 11-ը փետրվարի, 2015թ․
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանդիպում են Մինսկում, 11-ը փետրվարի, 2015թ․

Ռուսաստանը բավարար չի համարում Կիևի կողմից առաջարկվող Ուկրաինայի արևելյան շրջաններում տեղական իշխանությունների լիազորությունների մեծացմանը միտված սահմանադրական փոփոխությունները:

Հուլիսի 17-ին այս խնդրով մոտ երկու ժամ տևողությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների միջև: Վլադիմիր Պուտինն ասել է, թե Ուկրաինայի սահմանադրական փոփոխությունների նախագիծը Մինսկի համաձայնություններին չի համապատասխանում, քանի որ դրա շուրջ չեն խորհրդակցել Ուկրաինայի արևելյան շրջանների ռուսամետ անջատականների առաջնորդների հետ:

Պուտինը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին դարձյալ կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել Դոնեցկի և Լուգանսկի առաջնորդնենրի հետ: Կիևն այդ առաջարկը չի ընդունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG