Վերջին շրջանում Զինված ուժերում էապես բարելավվել են ներքին կառավարման էթիկան ու հաշվետվողականությունը, նվազել են կոռուպցիոն ռիսկերը, ամրապնդվել են գնումների գործընթացի ապագաղտնիացումն ու թափանցիկությունը, վիճակահանության սկզբունքի ներդրման շնորհիվ նկատելի առաջընթաց է գրանցվել նաև զորակոչի գործընթացում, մասնավորապես՝ սուբյեկտիվիզմի գործոնի բացառման առումով: Այդ մասին հայտարարել են ոլորտի պատասխանատուները այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
«Պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդում» նախաձեռնության, ծրագրային բյուջետավորման և ներքին աուդիտի կատարելագործման գործընթացի շրջանակում անցկացված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև զինանձնակազմի համակողմանի, հատկապես՝ պարենային ապահովման հարցերին: Այդ շրջանակում, մասնավորապես, ոլորտի պատասխանատուները մատնանշել են, որ հետևողական աշխատանքի արդյունքում զգալիորեն բարելավվել է ազգային բանակի զինծառայողներին մատակարարվող սննդամթերքի որակը: