Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Նալբանդյանը կարևորել է «համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ ԱՀՀ տասնամյակների բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև՝ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը»։
Վան Գրիգորյանն իր հերթին ներկայացրել է ԱՀՀ առաջիկա ծրագրերը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ԱՄՆ-ում անցկացվող միջոցառումներին։