Մատչելիության հղումներ

Լավրով․ Ղրիմի հարցը փակված է


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուֆայում ասուլիսի ժամանակ, 9-ը հուլիսի, 2015թ․
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուֆայում ասուլիսի ժամանակ, 9-ը հուլիսի, 2015թ․

Ղրիմի հարցը փակված է․ դա հասկանում են բոլոր երկրները, այդ թվում նրանք, որոնք չեն կարողանում դադարել այդ մասին խոսել, այսօր Ուֆայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հարցը, ըստ Լավրովի, «փակել են Ղրիմի ժողովուրդը և Ղրիմի ժողովրդի կողմից հստակ արտահայտված կամքի հիման վրա Ռուսաստանի ընդունած որոշումները»:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է, թե Շանհայի համագործակցության կազմակերպությունում ու BRICS միավորման մեջ Ռուսաստանի գործընկերներից ոչ մեկը չի խոսում Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները չընդունելու մասին:

Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ Լավրովը հայտարարել է նաև, թե պաշտոնական Վաշինգտոնը արհեստականորեն է մեծացնում լարվածությունը Մոսկվայի հետ հարաբերություններում: «Մենք մտահոգված ենք, որ ստեղծվում է թշնամանքի արհեստական մթնոլորտ: Այն ընդհանուր ոչինչ չունի Ռուսաստանի ձեռնարկած գործողությունների հետ», - ասել է նա:

Ուֆայում, հիշեցնենք, այսօր անցկացվում է BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն), Եվրասիական տնտեսական միության և Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG