Մատչելիության հղումներ

AFP. Ռուսաստանը ինտենսիվացրել է զորքերի պատրաստականության ստուգումները


Զորավարժություններ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանում, արխիվ
Զորավարժություններ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանում, արխիվ

Գործակալությունը որպես վերջին օրինակ մատնանշում է անակնկալ ստուգումը Հայաստանում ռուսական ռազմակայանում:

Ռուսաստանը վերջերս ինտենսիվացրել է զինված ուժերի պատրաստականության անակնկալ ստուգումները՝ փորձարկելով Արկտիկայից մինչև Հեռավոր Արևելք իր զորքերի կարողությունները, մինչ երկրի հարաբերությունները Արևմուտքի հետ վատթարացել են ուկրաինական ճգնաժամի պատճառով, հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը (AFP):

AFP-ն որպես վերջին օրինակ մատնանշում է անակնկալ ստուգումը Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում՝ ռուսական սեփականություն հանդիսացող ընկերության կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ երկրում ավելի քան երկու շաբաթ շարունակվող բողոքի ցույցերին զուգահեռ:

Գործակալությունը նշում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հերքել է, թե բողոքի ակցիաները հակառուսական ուղղվածություն ունեն: Այնուհանդերձ, Մոսկվայում որոշ քաղաքական գործիչներ մտահոգություններ ունեն, թե ցույցերը կարող են նմանվել անցած տարի Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին, որոնց արդյունքում տապալվեց Կրեմլի սատարած կառավարությունը, հավելում է France-Presse-ը:

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է Արևմուտքին Մոսկվայի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկը հանդիսացող Հայաստանում հեղափոխություն սատարելու փորձերի դեմ», - փոխանցում է France-Presse-ը:

Գործակալությունը հիշեցնում է նաև ռուսական ռազմակայանի զինծառայողի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունը՝ ընդգծելով, որ այն ուժգին հարված հասցրեց երկկողմ հարաբերություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG