Մատչելիության հղումներ

Մարտական պատրաստականության համալիր ստուգումներ ԼՂ ՊԲ զորամասերում


Պաշտպանության նախարարության շենքը Լեռնային Ղարաբաղում
Պաշտպանության նախարարության շենքը Լեռնային Ղարաբաղում

Հուլիսի 6-ից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերում մեկնարկել են մարտական պատրաստականության համալիր ստուգումներ։

Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, իրականացվող գործընթացներին հետևում են նաև Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և Հայաստանի նախագահի գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:

«Համապատասխան ազդանշանը ստանալուց հետո, ՊԲ-ի շտաբը, նշված զորամասերն ու մարտական ապահովման մարմինները սահմանված ժամանակացույցերում ծավալվել են նախանշված կենտրոնացման շրջաններում և անցել պայմանական մարտական գործողությունների նախապատրաստման աշխատանքներին: Զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվում է նաև լրահամալրում, որը ևս անցնում է կազմակերպված և բարձր մակարդակով», - հաղորդում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը՝ խոստանալով անցկացվող ստուգումների մասին այլ մանրամասներ ներկայացնել ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG