Մատչելիության հղումներ

Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված 9 ակտիվիստներն ազատ արձակվեցին


Քիչ առաջ Ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ արձակվեցին այստեղ բերման ենթարկված 9 ակտիվիստները, նրանցից միայն իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցվեց ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար։

Կիվիրյանն «Ազատության»-ն ասաց, որ ընդհանուր առմամբ իր դեմ մեկ քրեական և ինը վարչական վարույթ կա հարուցված։ Ակտիվիստը սա քաղաքական հետապնդում որակեց՝ նշելով, որ պատճառն իր քաղաքացիական ակտիվությունն է։

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Կենտրոնի ոստիկանությունում ինչպես իրեն, այնպես էլ մյուս բերման ենթարկված ակտիվիստներին գրեթե չեն հարցաքննել, պարզապես անուններն են ճշտել ու ազատ արձակել։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG